Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Եռաբլուրում անդրադարձավ եկեղեցիների կառուցման մասին քննադատությանը:
Նրա խոսքով՝ «Յուրաքանչյուր անձ, յուրաքանչուր հայորդի ունի իր նպատակը, ցանկությունները: Նա գործում է համաձայն իր նպատակների, իր համոզումների: Չես կարող նրան համոզել: Եկեղեցին կառուցում է դպրոց, եկեղեցին կառուցում է բարեսիրական հաստատություններ: Չի կարելի այդպես մերկապարանոց հայտարարություններ անել եւ մեղադրանքներ հնչեցնել, թե եկեղեցի են կառուցում»:
Հարցին՝ կապ չունի՞ ով է եկեղեցի կառուցում եւ ինչ գումարներով է դա անում՝ կաթողիկոսը պատասխանեց. «Եկեղեցին ազնիվ, նվիրական զգացումով է կառուցվում: Մենք չենք կարող մեզ որեւիցե իրավունք վերապահել՝ քննելու, թե ինչ միջոցներով է: Եթե մեկը անազնիվ ճանապարհով է գումար հայթայթել՝ գոյություն ունի դատարան, գոյություն ունեն համապատասխան կառույցներ երկրում, ովքեր կարող են այդ երեւույթը բացահայտել եւ համապատասխան միջոցառումներ իրականացնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ