Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամբողջ աշխարհը կճանաչի Արցախը՝ կամ որպես ՀՀ անքակտելի մաս, կամ՝ ինքնիշխան առանձին պետություն». Վարդան Այվազյան

Սեպտեմբեր 21,2017 14:38

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ «Անկախությունն ու ինքնիշխանությունը պահելու առումով այսօր մարտահրավեր կա թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի առջեւ: Որ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության ամրապնդումը կայանա ու որպես Արցախի խնդրի լուծման տարբերակ՝ պետք է լծվենք համահայկական քաղաքակրթության ձեւավորմանը: Սրանով ամբողջ աշխարհը կճանաչի Արցախը՝ կամ որպես ՀՀ անքակտելի մաս, կամ՝ ինքնիշխան առանձին պետություն»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց սահմանադրագետը:

Ըստ նրա, չնայած Սիրիայի նախագահ Ասադին ուղղված հեռանալու բոլոր կոչերին՝ մինչեւ հիմա չկարողացան նրան հեռացնել, որովհետեւ հասարակությունն իր դերը խաղաց ու նեցուկ եղավ իր պետականությանը: Այվազյանի խոսքով, Սիրիայի օրինակը պետք է վերցնի նաեւ Հայաստանը:

«Մեր Սահմանադրությունը անհրաժեշտ նախադրյալները տալիս է համահայկական քաղաքակրթության ձեւավորման համար»,-ասաց Վարդան Այվազյանը:

Ըստ նրա՝ միջազգային իրավունքում բացակայում են ՄԱԿ-ի կողմից այն իրավական փաստաթղթերը, որոնք կներդաշնակեցնեն ու կնախատեսեն գլոբալ կառավարման համակարգ, որ յուրաքանչյուր պետություն սահմանված նորմերը խախտելու համար պատասխանատվության կենթարկվի. «Այսօր գերտերությունները առաջնորդվում են երկկողմանի կոնվենցիոնալ հարաբերություններով, այսինքն՝ գերտերությունները կնքում են փոխադարձ պայմանագրեր եւ առաջնորդվում են այդ պայմանագրերով, բայց անհրաժեշտ է գլոբալ կառավարման համակարգ, պետք է ձեռնամուխ լինել, որ սահմանադրականության ուրվագծերը թափանցեն նաեւ միջազգային իրավունք, որ գերտերությունների ցանկացած գործողություն բխի ոչ թե սեփական շահից՝ Ասադ հեռացիր, այլ՝ միջազգային իրավունքից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930