Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը՝ արտագաղթի պատճառների մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 14:35

«Մեր եկեղեցին Սարդարապատ գնաց՝ կռվելու եւ արյուն թափելու համար՝ վասն հավատի եւ հայրենիքի: Եկեք, հետևաբար, այս մանրուքներեն, երբեմն վատառողջ քննադատություններեն, միակողմանի մոտեցումներեն վեր մնանք եւ բոլորս միասնաբար զանազան կերպերով աշխատինք հայրենիքի անկախության ամրապնդման համար»,- այսօր Եռաբլուրում Անկախության տոնը այսպես շնորհավորեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խոսեց արտագաղթի մասին: Նրա խոսքով՝ «Բոլորս խոսում ենք արտագաղթի մասին: Մենք՝ Սփյուռք, Հայաստան, պետք է մեր ջանքերը մեկտեղենք, որպեսզի կարողանանք կանխել այդ երեւույթը եւ մեր երկիրը դարձնել ազգահավաքության հայրենիքը, դարձնել ողջ հայության օջախ, որպեսզի յուրաքանչյոււր հայ զգա իրեն ապահով, անվտանգ»:

Հարցին՝ պատճառն ի՞նչն է, որ անկախությունից 26 տարի անց հայերը թողնում են իրենց հայրենիքը, միգուցե իշխանությունների ոչ արդյունավետ, ոչ արդարացի քաղաքականությո՞ւնն է՝ Վեհափառը պատասխանեց. «Ես կդժվարանամ հստակ գնահատական տալ, թե ինչն է պատճառը, որ մեր ժողովրդի զավակները թողնում են իրենց հայրենիքը: Պատճառները բազմաթիվ են, զանազան են: Բոլորս պետք է ընկալենք, գիտակցենք՝ մենք մշտական պատերազմի վտանգի առջեւ կանգնած, պատերազմող երկիր ենք: Բնականաբար, ընտանիքներ կան, հայորդիներ կան, որոնք ցանկանում են այդ վտանգից զերծ մնան, այսինքն, չվտանգեն իրենց զավակների կյանքը: Ուրիշներ կան, որ երկիրը տնտեսական շրջափակման մեջ է, եւ այս տնտեսական վիճակը նույնպես ներազդում է մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի կերտմանը: Շատերը դժվարություններ ունեն, աշխատանք, միջոցներ չունեն եւ փնտրում են հնարավորություններ այլ երկրներում, որտեղ կկարողանան իրենց կյանքի բարեկեցությունը ապահովել»:

Ըստ կաթողիկոսի, անարդարության, ձախողած գործի պատճառով մենք չպետք է թողնենք մեր հայրենիքը. «Փոխանակ անիծենք անընդհատ խավարը, լուսավորենք մեր կյանքը, մեր երկիրը շենացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930