Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քու էն…, արա գնա, է՛». Մանվել Գրիգորյանը՝ հացի ու լույսի փող ուզող կնոջը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 14:06

Այսօր Եռաբլուրում մի տարեց կին մոտեցավ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին, մի շարք փաստաթղթեր ցույց տվեց ու փող խնդրեց: Նրա խոսքերով՝ «պաշտպանության նախարարին դիմում եմ՝ ասում ա՝ տղեդ երկրապահի ծառա ա, թող Երկրապահը օգնի»:

Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Բայց երկրապահը էս երկրին է ծառայում, իրա սեփական բանը չունի, որ տա»:

Կինն ասաց. «Տղես ազգին ա ծառայել, պետությանն ա ծառայել»: Մանվել Գրիգորյանն էլ, ցույց տալով ԵԿՄ-ականներին, ասաց՝ «Էս տղերքը ո՞ւմ են ծառայել, հլը հարցրա, ինձ չեն ծառայել, քե՛զ են ծառայել, քո համար»:

ԵԿՄ-ի աշխատակիցներից մեկն ասաց, որ բոլորին էլ օգնել են. «Ինչի՞ եք բողոքում, տիկին, չի կարելի զրպարտել, մեր պետությանը մի՛ զրպարտեք, մի՛ ցածրացրու մեր գեղեցիկ պետությունը»:

Կինը բողոքեց. «Հացի փող չկա, որ պերեդաչի տանեմ», իսկ գեղեցիկ պետության «թասիբին» կանգնող ԵԿՄ-ականին անվանեց «գործ տվող» եւ քծնող:

Գեներալ Մանվելը փորձեց հեռանալ, կինը հետեւից բղավում էր «Պարոն գեներալ, էս ի՞նչ եք անում, դեղի փող էի ուզում, հոսանքիս վարձը…»:

Գեներալ Մանվելը հազիվ էր իրեն զսպում, որ չհայհոյեր, անընդհատ ասում էր՝ «Ես քու էն…, արա գնա, է՛»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930