Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 20-ին «Հատուկ գունդ» կազմավորման տարելիցը նշվում է Եռաբլուր պանթեոնում: Այս անգամ եւս, ավանդույթի համաձայն, վաղ առավոտյան հարյուրավոր ազատամարտիկներ հավաքվել էին Եռաբլուրում, որտեղ կայացավ հատուկ արարողություն: Պատվո շարքեր կազմած «Հատուկ գնդի» մարտիկները ծաղիկներ եւ ծաղկեփնջեր խոնարհեցին նահատակ այրերի շիրիմներին:
Ապա հավաքվածների առջեւ խոսք ասացին «Առաջին գունդ» հ/կ նախագահ Վաչագան Չիբուխչյանը, պատմաբան Արմեն Կարապետյանը, փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը, գեներալ- մայոր Սամվել Սաֆարյանը, որոնք կարեւորեցին «Հատուկ գնդի» ունեցած դերակատարությունը Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության եւ Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
21.09.2017