Այսօր Եռաբլուրում լրագրողները ԵԿՄ նախագահ գեներալ Մանվելին հարցրեցին տարածքների վերադարձման մասին: Նա արձագանքեց. «Խոսալո՞վ ա, դուք էլ ասեք սաղ Ադրբեջանը մենք ենք վերցնելու»:
Հարցին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ այնպիսի տարածքների վերադարձման մասին է խոսքը, որը անվտանգությանը չի խանգարի, կա՞ն այդպիսի տարածքներ, որ ռազմավարական նշանակություն չունեն՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Խի՞ չէ, թազա որ վերցնենք, կմտածենք: Ես հասկանում եմ, որ Նալբանդյանն ասել ա՝ թազա որ վերցնենք, հետո կմտածենք՝ հետ տա՞նք, թե՞ չէ: Նալբանդյանը ո՞նց կտա հող, տենց բան չի կարա լինի ու չի էլ լինի: Կարող ա քաղաքականություն, դիվանագիտությունից ինչ-որ բառեր է ճարպիկ լեքսիկոնով պահանջում, բայց Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր ա տալու: Համ էլ հո իրա տալով չի, սա ժողովրդի հողն ա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ