Այսօր, ինչպես տեղեկացրել էինք, Անկախության տոնի առթիվ Եռաբլուր էին այցելել ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նախարարներ եւ այլ պաշտոնյաներ:
Լրագրողներն ավելի ուշ ժամանած ԵԿՄ նախագահ, ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այս անգամ նախագահի հետ միասին չի այցելում, այլ՝ առանձին: Նա բարկացավ. «Հիմա ես իմ երկրապահի հետ գալիս եմ»:
Դիտարկմանը, որ ամեն տարի իր հետ էիք գալիս՝ նա արձագանքեց. «Սուտը ղալաթ անի՞, հիվանդ ա լրիվ»:
Հարցին՝ անկախությունը մեզ ի՞նչ տվեց՝ գեներալ Մանվելը պատասխանեց. «Անկախության սերունդ, որը շատ մեծ հպարտությամբ կրում է էդ անկախությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ