Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորն արդեն վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը

Սեպտեմբեր 21,2017 13:15

Սեպտեմբերի 19-ին գերմանական հեղինակավոր Զյուդդոյչե Ցայտունգ “Süddeutsche Zeitung” օրաթերթում լույս է տեսել հոդված «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել ինչ-որ մի ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեության է մատուցել Ադրբեջանի իշխանություններին:

Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, որը 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ:

Կարին Շտրենցը 2009թ.-ից ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր է: Նա արդեն վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը: Նրա համացանցային կայքի գլխավոր էջում նրա լուսանկարն է նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մի քանի օրից տեղի կունենան ԳԴՀ Բունդեսթագի ընտրությունները և Կարին Շտրենցը հույս ունի երրորդ անգամ զբաղեցնել պատգամավորի պաշտոնը:

Իր պատգամավորական կայքէջում Կարին Շտենցը նշել է, որ “Line M-Trade” անվամբ ինչ-որ մի ֆիրմայից ինչպես 2014թ., այնպես էլ՝ 2015թ. հունվարին, նա համապատասխանաբար 7500 և 15000 եվրո գումար է ստացել` լրացուցիչ աշխատանք կատարելու դիմաց: ԳԴՀ-ում գրանցված ընկերությունների պաշտոնական ռեգիստրի համաձայն` վերոնշյալ ֆիրման նույնպես պատկանում է Էդուարդ Լինթներին:

«Զյուդդոյչե Ցայտունգ» օրաթերթի տեղեկատվությամբ՝ շուրջ երկու տարի Լինթներն ավելի քան 800 000 եվրո է ստացել երեք կասկածելի ն ընկերություններից, որոնք օգտագործվում էին Ալիևի իշխող ընտանիքի կողմից:

2014թ. Կարին Շտրենցը «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն» ֆիրմայի ինչ-որ մի աշխատակցի հետ միասին հիմնել է իր սեփական ֆիրման` “Extnet” ՍՊԸ-ն` հանդես գալով որպես գործադիր տնօրեն և բաժնետեր, սակայն Բունդեսթագի իր պաշտոնական կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն զետեղված չէ: Հիմնադրումից մի քանի ամիս հետո Շտրենցը ընկերության տնօրինությունը և իր բաժնեմասը փոխանցել է իր ամուսնուն` Կուռթ Շտրենցին: Ամեն ինչ հասկանալի է:

Հոդվածի մանրամասներին կարելի է ծանոթանալ սկզբնաղբյուր կայքէջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930