Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում շատ լավ ապրելու համար 1 շնչի հաշվով եկամուտը պետք է լինի 568 հազար դրամ. «168 ժամ»

Սեպտեմբեր 21,2017 12:54

Ազգային վիճակագրական ծառայությունը նման հարցում էր անցկացրել՝ պարզելու համար, թե ՀՀ քաղաքացիների կարծիքով՝ որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ ապրելու կամ ծայրը ծայրին հասցնելու համար։

Հարցման միջինացված արդյունքներն այսպիսին էին՝ Հայաստանում շատ լավ ապրելու համար 1 շնչի հաշվով եկամուտը պետք է լինի 568 հազար դրամ, լավ ապրելու համար՝ 251 հազար դրամ, գոյատևելու համար՝ 96 հազար դրամ։

Այսինքն, որպեսզի 4 հոգանոց ընտանիքը կարողանա ծայրը ծայրին հասցնել, այդ ընտանիքի ամսական եկամուտը պետք է լինի մոտ 384 հազար դրամ։ Սա էլ նշանակում է, որ, եթե ամուսիններն աշխատում են, նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը պետք է լինի 192 հազար դրամի սահմաններում։

Պաշտոնական վիճակագրության ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարվա օգոստոսին կազմել է հենց 192 հազար դրամ։ Այդ թվում՝ մասնավոր հատվածում՝ 225,3 հազար դրամ, պետականում՝ 163,5 հազար։ Այսինքն՝ պետական հատվածի միջին աշխատավարձը բավարար չէ անգամ յոլա գնալու համար։

Ավելին, որոշ ոլորտներում (օրինակ՝ կրթության) միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է։

Կարելի՞ է սա անվանել «գործ»։ Ոմանց կարծիքով՝ այո, ոմանց կարծիքով՝ ոչ։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930