Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարցրեց՝ սոցցանցերում պահանջում են Վանո Սիրադեղյանի վերադարձը՝ ձեր փոխարեն, ինչպե՞ս եք դուք դրան վերաբերվում՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, նա իմ ընկերն է եղել, ու շարունակում է մնալ: Նա իմ ավագ ընկերն է եղել: Այնպես որ, դրանք կարծիքներ են, մեկն էլ ուզում, է, որ Օսիպովը գա, կշտկվի, մեկն էլ ուզում է, որ Արամ Մանուկյանը գա»:
Մեր հարցին՝ դուք ձեր տեղը պատրա՞ստ եք զիջել ձեր ընկերոջը՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ