Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրենքով գողերը գառի նման խելոք են իրանց պահում». Վլադիմիր Գասպարյանը՝ գողականների «սխոդկայի» մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 12:19

Աղմկահարույց կրիմինալ միջադեպեր եղան, վենդետաներ են իրականացնում, իսկ ոստիկանությունը աչք է փակում: Այսօր լրագրողները Եռաբլուրում այս հարցն ուղղեցին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Նա պատասխանեց. «Ոստիկանությունը աչք չի փակում, չբացահայտվող հանցագործություններ չկան: Բացահայտման դինամիկան շատ լավն է, այդ թվում նաեւ անցած երկու դեպքերը: Մեկը բացահայտվել է՝ շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվելու է՝ էլի շուտ կբռնենք»:

Իր պաշտոնավարման մասին հարցին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ «Ես չե՞մ ասել, որ 60 տարով եմ գալիս»:

ՊՆ-ում պաշտոնավարելու հետ կապված ոստիկանապետն ասաց. «Ես գտնում եմ, որ բացարձակապես իմ տեղում եմ, 60 տարի հետո միգուցե կարամ գնամ ՊՆ, 60 տարի հետո, ես արդեն ասել եմ»:

Մենք ոստիկանապետին հարցրեցինք՝ եթե քրեական տարրերը իմանան, որ իրենք պատժելի են, օրը ցերեկով ո՞նց կարող են մայրաքաղաքում նման միջադեպ անել, կրակոցներ՝ նա պատասխանեց. «Հիմա ես անցնեմ դրանց գավառական մտածելակերպի՞ն, հա՞: Գավառական մտածելակերպ է, տարիքները տեսել եք երկուսի, տեսել եք անցյալը, դրանք բռնված, դատված, բոլոր նախկին հանցագործությունները բացահայտված են: Դե հիմա տականքը մնում է տականք, տականքը հայրենիք չունի, հայրենասիրություն չունի»:

Մեր հարցին՝ օրենքով գողերը Հայաստանում «սխոդկաներ» են անում, նման լուրեր շրջանառվեցին,, դուք տեղյա՞կ եք դրա մասին՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Օրենքով գողերը էնքան գառի նման խելոք են իրանց պահում…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930