Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ հանդիպելուց ինձանից փող եք ուզում». Վարչապետը՝ սայլակի համար գումար ուզող կնոջը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 11:43

Այսօր Անկախության տոնին Եռաբլուրի պանթեոն էին այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանին Եռաբլուրի աստիճանների մոտ դիմավորեց ՀՀԿ-ի տատին: Նա բռնեց վարչապետի ձեռքը եւ խնդրեց, որ մի բանաստեղծություն նվիրի նրան. «Կարող ա մահանամ, կարոտով չմնամ»,- ասաց նա: Ի դեպ, այդ նույն բանաստեղծությունը ՀՀԿ-ի տատին նվիրեց նաեւ Սամվել Ալեքսանյանին, Վլադիմիր Գասպարյանին ու Սերժ Սարգսյանին:

Վարչապետը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել»: Դիտարկմանը, որ հայեցակարգում գրված է՝ վարչապետի հանձնարարականով է արվել՝ վարչապետը արձագանքեց. «Նման հանձնարարական չի եղել»:

Եռաբլուրում բազմաթիվ կանայք վարչապետին նամակներ էին փոխանցում եւ փող էին ուզում, մեկը՝ լույսի պարտքը տալու համար, մեկ ուրիշը՝ հիվանդանոցի համար:

Քաղաքացիներից մեկը որդու հիվանդանոցային ծախսերի համար գումար ուզեց: Վարչապետը դժգոհեց՝ «Ամեն նման առիթի փող եք ուզում»: Կինն էլ որդու բժշկական փաստաթղթերը ցույց տալով ասաց՝ «Սայլակի գումար եմ խնդրում, փող չունեմ, 46 հազար է»: Կարեն Կարապետյանն էլ պատասխանեց. «Ամեն անգամ հանդիպելուց ինձանից փող եք ուզում, ամե՛ն անգամ»: Կինն էլ արձագանքեց՝ «Բա ես քուչում մնացած մարդ եմ, ի՞նչ անեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930