Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ բավական նկատելի տեմպերով. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 21,2017 11:24

Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում էր Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին համոզել, թե կառավարությունը ճիշտ ուղու վրա է՝ մեջբերելով տնտեսական աճի մասին վկայող ցուցանիշներ: Բայց նրա ելույթից մեկ օր անց, երբ ԱՎԾ-ն հրապարակեց հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ տվյալները, պարզ դարձավ՝ տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ բավական նկատելի տեմպերով։

Եվ այնպես, ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին կազմել է 5.5 տոկոս, մինչդեռ հուլիսին 6.2 տոկոս էր, եւ վարչապետն էլ սփյուռքահայերի առաջ ունեցած ելույթում թմբկահարել էր հենց հուլիսյան ցուցանիշները։

Էլ չենք խոսում կառավարության մյուս անդամների մասին, որոնք իրենց հարցազրույցներում հպարտորեն մատնանշում էին այն՝ որպես մեծ ձեռքբերում։

Միաժամանակ դանդաղել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. արդեն օգոստոսին, հուլիսի համեմատ, այստեղ 0.9 տոկոս անկում է գրանցվել։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 9.2 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ 2.2 տոկոսով։

Հունվար-օգոստոս ամիսներին շարունակվել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների եւ շինարարության ոլորտի անկումը՝ համապատասխանաբար 9.4 եւ 8 տոկոսով։ Մասնագետների պնդմամբ՝այս անկումը շարունակվելու է մինչեւ տարեվերջ, քանի որ նախկին փորձը հաշվի առնելով՝ առաջիկա ամիսները տնտեսության համար համարվում են ոչ բարենպաստ։

Մյուս կողմից խնդիր է պետական բյուջեի հավաքագրման առումով. արդեն կասկածներ կան, որ 2017թ. բյուջեն եկամուտների մասով թերակատարման վտանգի առաջ է:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930