Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախորդ տարիների համեմատ՝ գործազուրկների թիվն ավելացել է. «Փաստ»

Սեպտեմբեր 21,2017 10:24

2017 թ. առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում գործազրկության մակարդակը գերազանցել է վերջին երեք տարիների ընթացքում գրանցված բոլոր ցուցանիշները։ Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ պաշտոնական տվյալներից, այս տարի գործազրկության մակարդակը հասել է 19%-ի։ Նախորդ տարի այն 18% էր կազմում։

Իսկ 2014 թ. գործազրկության մակարդակը կազմել է 17,6%, 2015-ին՝ 18,5%։

Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված գործազուրկների պաշտոնական թվին, ապա այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում այսօր պաշտոնապես 228,4 հազար մարդ գործազուրկ է։ Նախորդ տարիների համեմատ գործազուրկների թիվը ևս ավելացել է։ Այդ ցուցանիշը 2016-ին կազմել է 221,5, 2015-֊ին՝ 243,7, իսկ 2014-ին՝ 242,1 հազար մարդ։ Համեմատելով նախորդ եւ այս տարվա ցուցանիշները, պարզ է դառնում, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով գործազուրկների թիվը շուրջ 7000-ով ավելացել է։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930