Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փայլանը չի կորցնում ադեկվատությունը։ Ավելին՝ սթափ գնահատական է տալիս. «Փաստ»

Սեպտեմբեր 21,2017 09:58

ԵՊՀ ուսանողները հանդիպել էին Կարո Փայլանի հետ։ Թուրքիայում հայազգի պատգամավորի կերպարն ընդհանրապես այս օրերին դարձել է բավական թրենդային։ Նրա հետ լուսանկարվում են բոլորը, անգամ վարչապետը։ ԵՊՀ ուսանողներից մեկն էլ, ոչ ավել ոչ պակաս, հարց էր տվել, թե երբ է Հայաստանի դրոշը ծածանվելու Արարատի գագաթին։ Ինչին Կարո Փայլանը պատասխանել էր, որ լեռն անշուշտ մերն է, բայց շատ բան է փոխվել, այնտեղ քրդեր են ապրում։

Փայլանը կարող էր պատասխանել, որ անպայման մի օր, մոտ ապագայում Հայաստանի դրոշը ծածանվելու է Արարատի գագաթին։ Բայց ապրելով ու գործելով Թուրքիայում, հասկանալով թուրքական ներքաղաքական կյանքը, հաճախ նաև հալածվելով, Փայլանն ամեն դեպքում չի կորցնում ադեկվատությունը։ Ավելին՝ սթափ գնահատական է տալիս՝ նշելով քրդական հանգամանքը։ Սա առավել կարևոր է հատկապես սպասվող քրդական հանրաքվեի կոնտեքստում։

Սարգիս ՄԵՍՐՈՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930