Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք չուզենանք, ոչ ոք ոչինչ չի պարտադրի»

Սեպտեմբեր 21,2017 15:30

«Առավոտը» Ոսկան Երեւանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանից հետաքրքրվեց` ռուսերենը մեզ պարտադրելու համատեքստում Ոսկան Երեւանցու դերը էլ ավելի չի՞ կարեւորվում այս օրերին: Տիգրան Զարգարյանի խոսքով՝ մեզ ոչ ոք էլ ոչինչ չի պարտադրի, եթե մենք ուժ եւ կամք ունենանք:

«Երբ նայում ենք Ոսկան Երեւանցու թղթերը, տեսնում ենք, որ այդ մարդն ամեն տեղ հայերեն է ստորագրել: Նա իր ժամանակի ամենաուսյալ մարդկանցից մեկն է եղել հայկական իրականության մեջ: Նա բազմաթիվ լեզուներ է իմացել, բայց հայերեն է գրել: Լատիներեն գրել է Ոսկան եպիսկոպոս, իսկ հայերեն` Ոսկան վարդապետ: Այսինքն՝ ասածս այն է, որ եթե մենք չուզենանք, որեւէ մեկը ոչինչ չի կարողանա պարտադրել: Ոսկան Երեւանցու օրինակն էլ դա է վկայում: Նա իր ողջ կյանքը Եվրոպայում է անցել, բայց բոլոր թելերով կապված է եղել Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է ռուսերենին ու անգլերենին, ցավոք, համացանցն անգլերեն է պարտադրում, թոռնիկս երեք տարեկան է, այդքան հայերեն չգիտի, որքան անգլերեն բառեր է ասում: Այսինքն` մենք պետք է պայքարենք մեր տեղը արեւի տակ ունենալու համար: Եթե մենք մեզ հարգենք, մեր լեզուն սիրենք, ոչ ոք ոչինչ չի կարողանա պարտադրել»,- համոզված է գրադարանի տնօրենը:

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

20.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930