Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 225-ի, երկրում հայտարարվել է եռօրյա սուգ: Այս մասին, հայտարարել են նախագահ Էնրիկե Պենյի Նիետոյի աշխատակազմից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, երեքշաբթի Մեքսիկայում տեղի է ունեցել 7.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Պաշտոնական տվյլաներով զոհերի թիվը 225 է, փլատակների տակ կարող են գտնվել մարդիկ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ