Սիրիայի Իդլիբ նահանգում «Ջաբհաթ ալ-Նուսրայի» հարձակման հետևանքով վիրավորվել է ռուս երեք հատուկջոկատային: Այս մասին ինչպես գրում է meduza.io-ն, հայտնել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Ռուդսկոյին:
Նրա խոսքով երեքշաբթի զինյալները հարձակում են սկսել Սիրիայում «Իդլիբի» դեէսկալացիոն գոտում: Ռուդսկոյն ընդգծել է, որ ահաբեկիչների գլխավոր նպատակն է եղել գերի վերցնել ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումը, որն առաջադրանք էր կատարում դիտորդական վերահսկման կետում:
Նրա խոսքով «այդ հարձակումը նախաձեռնվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից՝ կանգնեցնելու համար դեպի արևելք՝ Դեյր Զոր կառավարական զորքերի առաջխաղացումը»:
Զինյալների հարձակման հետևանքով 29 հոգուց բաղկացած ռազմական ոստիկանության ջոկատը մի քանի ժամ շրջափակման մեջ է մնացել: Կռվի ժամանակ նրանց փրկելու եկած հատուկջոկատայիններից երեքը վիրավորվել են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ