Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի դասական շախմատի երկրորդ պարտիան նույնպես ի հայտ չբերեց ավելի ուժեղներին:
Սեւերով խաղացող Լեւոն Արոնյանն ու Լիժեն Դինը ոչ-ոքի արեցին, համապատասխանաբար, Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Ուեսլի Սոյի հետ: Երկու զույգերում էլ հաշիվը հավասար է՝ 1:1:
Եզրափակչի ուղեգիր նվաճող գրոսմայստերների անունները հայտնի կդառնան վաղը կայանալիք թայ-բրեյքում անցկացվելիք կարճեցված ժամանակով պարտիաների ավարտից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tbilisi2017.fide.com-ի