ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն, այսօր Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով դպրոցներում նոր առարկա՝ «Ազգային երգ ու պար» դասավանդելու մասին, ասաց․«Միայն կասեմ՝ պրոֆեսիոնալիզմ, հերիք ա էս ախպեր-տղերքի հարաբերությունը, ով մի հատ կտուր ունի վերևը, ասում ա՝ ես գնա՞մ, ասում է՝ այո, թող նա՛ գնա․․ էդպես չէ, հետո շատ կարևոր է ինձ համար մատաղ սերնդի դաստիարակությունը, որով պետք է նոր որակ բերել վաղը, եթե նորից պետք է տեղում դոփենք, անիմաստ է։ Դրա համար էլ կարող եմ ասել շատ հետաքրքիր մի արտահայտություն՝ լավ արվեստը ստեղծում է թևեր, վատ արվեստը՝ սմբակներ։ Հիմի ընենց չանենք, որ սմբակավոր դառնանք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ