Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք սրտի Հայաստանում ով ինչ ուզում, դասավանդում է»․ Տիգրան Վիրաբյանը՝ «Ազգային երգ ու պար» առարկայի մասին

Սեպտեմբեր 20,2017 19:55

Այսօր Aravot.am-ը Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով անհրաժե՞շտ է արդյոք դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկա մտցնել։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց․ «Տեսեք, վերջին 10 տարիներին Հայաստանում սկսվեց դասավանդվել արվեստի կառավարում, մարդիկ ասում էին՝ մենք կառավարման մասնագետներ չունենք, ինչպե՞ս կարելի է բացել արվեստի կառավարման կուրս։

Տարիները ցույց տվեցին, որ արվեստի կառավարումը շատ կարևոր է թատերական ինստիտուտում, և մշակութային օջախի ղեկավարները շատ կարևոր է, որ լինեն արվեստի կառավարում ավարտած մարդիկ։ Հիմա, եթե մեր ազգային երգն ու պարը մտցնում են դպրոցական ծրագիր, բնականաբար շատ կարևոր է, որ մեր երեխաները պրոֆեսիոնալ մասնագետների հետ գործ ունենան։ Չգիտեմ մասնագետների որակի մասին՝  ինչպե՞ս է արվում ընտրությունը, ի՞նչ կարգի մասնագետներ են՝ արդյոք պարարվեստի մասնագե՞տ է։ Եթե մարդը ավարտել է պարարվեստ, եթե մարդն ունի դասավանդման իրավունք և համապատասխան դիպլոմ, շատ լավ է, որ պրոֆեսիոնալ մասնագետները զբաղվեն այդ գործով։

Ցավոք սրտի, և՛ Գյումրիում, և՛ ամբողջ Հայաստանում ով ուզում, ինչ ուզում դասավանդում է։ էսօր Գյումրու ցանկացած հինգ հարկանի շենքի շքամուտք ունի իր սեփական պարի խումբն՝ իր պարուսույցով։ Եթե ամեն մարդ պիտի գնա դասավանդի այդ երեխեքին, բնականաբար անհանգստացնող է, որովհետև դասավանդողների մեծամասնությունը դաս առնելու խնդիր ունի։ Եթե խոսքը վերաբերվում է նրան, որ պրոֆեսիոնալ մասնագետները պիտի դասավանդեն հայկական ազգային երգ ու պար, բնականաբար գովելի է։

Բայց եթե  «պադեզդի» մակարդակի կրթություն պիտի կազմակերպվի, բնականաբար ընդունելի չէ, որովհետև մենք գործ ունենք երեխայի հետ, որտեղ պարարվեստի մասնագետներն ավելի հստակ կասեն, կարող է երեխային դարձնեն հիվանդ՝ սխալ շարժումներ սովորեցնելով, սխալ թաթի, ոտքի  դրվածքով և այլն։ Եվ ինքը կարող է երեխային դարձնել սլացիկ, նորմալ մարդ, որը վաղը գնա, թեկուզև ուղղորդի  մասնագիտական կրթության, դա կլինի պարարվեստի ոլորտում, դա կլինի կոնսերվատորիա ընդունվելու, ես ուրախ եմ, որ դպրոցից մասնագիտական կրթություն են անում դեպի պարարվեստը։ Դա շատ կարևոր է, բայց եթե դրանք անում են միմիայն պրոֆեսիոնալ մասնագետները, ոչ այն մարդիկ, որոնք մի խմբում 15 օր պարում են, և 15 օրից իրենք արդեն սեփական խումբ են ունենում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930