Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցփաթեթի շահառուներն ID քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից

Սեպտեմբեր 20,2017 19:40

Ինչպես բազմաթիվ անգամ տարբեր լրատվամիջոցներով տեղեկացվել է, հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Այդպիսով շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։

Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։ Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։

Սոցփաթեթի շրջանակում սպասարկվելու համար այլևս անհրաժեշտություն չի լինի առողջության առաջնային օղակից ուղեգիր վերցնելու։ Բավական է անձնագրով այցելել նախընտրած բժշկական   կազմակերպություն։ Իսկ ID քարտերի անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է, նախատեսվում է 2018թ. հունվարի 1-ից։

ՀՀ առողջապահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930