Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Խառատյան. Նույնիսկ 1918 թվականին հայ գործիչները լավ չէին գիտակցում անկախության գաղափարը

Սեպտեմբեր 20,2017 18:30

Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի կարծիքով` նույնիսկ 1918 թվականին հայ գործիչները լավ չէին գիտակցում անկախության գաղափարը: Այսօր, «Հոդված 3» ակումբում «Անկախության անավարտ պայքարը. տարբեր սերունդներ մեկ նպատակ» թեմայով քննարկման ժամանակ Արսեն Խառատյանն ասաց. «Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակագրերից ամենաստորաքարշ տեքստը մերն էր։ Եթե նրանք հպարտությամբ հայտնում էին անկախանալու մասին, մերոնք նշում էին՝ քանի որ Անդրկովկասյան ֆեդերացիան վերանում է, Հայաստանն էլ ստիպված է անկախանալ։ Մտայնությունը շարունակվում է այսօր»:

Իր կարծիքով, անկախացումից ի վեր Հայաստանի ամենամեծ կորուստը ցայսօր շարունակվող երիտասարդ սերոնդի անդառնալի մահերն. «Այն գինը, որ շարունակում ենք ստանձնել այն ամենի համար, որ ստանձնել ենք, գնալով ավելի վտանգավոր է դառնում: Մեր անվտանգությունն ու մնացածը պետականության հաշվին պիտի կարողանանք ապահովել, որը չենք կարողանում»:

Քաղաքական ակտիվիստ Օլյա Այվազյանն էլ ամենամեծ կորուստը համարում է միգրացիան. Այն վերջին շրջանում աճել է 40 տոկոսով: Նրա հետ համամիտ է հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը: Նաեւ հավելում է. «Գնալով մեծանում է ինքնիշխանության կորուստը, ընտրելու իրավունքի կորուստը, ընտրական իրավունքը վերջնականապես ջախջախվել է, քաղաքացիների մեջ համոզմունք կա, որ ոչ թե ընտրում են, այլ նշանակում են»: Դավիթ Սանասարյանի կարծիքով, սակայն, անկախության սերնդի հետ շփումները ցույց են տալիս, որ նրանք տարբերվում են եւ հույս կա, որ նրանք բարձր կպահեն անկախության կոչում են:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գտնում է, որ անկախությունը կարողացավ սովետական բնակչին վերածել քաղաքացու, սակայն 2000 թվականից այսօր ամենամեծ կորուստը քաղաքացուն անդեմ մասսայի վերածելն է, քաղաքացու դեմքի կորուստն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930