Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր Գորիսում

Սեպտեմբեր 20,2017 18:07

Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում և նրանց վիճակը գնահատվում է թեթև:

27 հիվանդից 21-ի, դպրոցի սննդի հատվածի 3 աշխատակիցներից 2-ի, 14 կոնտակտավորներից 7-ի մոտ և սննդամթերքի 4 նմուշներից 2-ում հայտնաբերվել է միևնույն «Շիգելա Զոնե» տեսակի հարուցիչը:

Այսպիսով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների մոտ գրանցված աղիքային վարակիչ հիվանդության՝ շիգելոզի (դիզենտերիա), առաջացման պատճառը նշված դասարանների աշակերտներին տրված սննդամթերքի երկրորդային աղտոտումն է:

Դպրոցում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանում:

Հիվանդների բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է բավարար,  նոր հիվանդներ չկան:

ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930