Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ պատանդառուի վնասազերծումը կատարվել է անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ

Սեպտեմբեր 20,2017 18:03

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը:

Այսպես, ըստ նախաքննության նյութերի, 29.08.2017թ.-ին` Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում, Գոռ Հակոբյանը որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ պատանդ է վերցրել Երևան քաղաքի բնակչուհի Մարի Թորոսյանին: Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ Գ. Հակոբյանը, Մ. Թորոսյանի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի` հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։ Գ. Հակոբյանը չի ենթարկվել պատանդին ազատ արձակելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Ապարդյուն բանակցություններից հետո` կնոջ կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով, Գ. Հակոբյանը վնասազերծվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից և մահացել ստացած հրազենային վնասվածքից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Սակայն հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ պատանդառուի վնասազերծումը կատարվել է անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ, ուստի ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով:

Նկատի ունենալով, որ հանցագործությունն առերևույթ կատարվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց` ոստիկանների կողմից, ուստի նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930