Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր մեր ժողովուրդն ամբողջությամբ գիտակցում է Անկախության և՛ գինը, և՛ արժեքը». Կարեն Ավագյան

Սեպտեմբեր 20,2017 16:41

«Փառք Աստծո, տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր մեր ժողովուրդն ամբողջությամբ գիտակցում է Անկախության և՛ գինը, և՛ արժեքը», -Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

ՀԵՀ-ի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով բուհում սեպտեմբերի 20-ին անցկացված միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ապրիլյան պատերազմի մասնակիցներ։ Անցկացվեց նաև ֆոտոցուցահանդես, ֆլեշմոբ, հյուրերը կրակեցին հրաձգարանում, ներկայացվեց ՀՀ անկախության տոնի առթիվ նկարահանված տեսանյութ։

Կարեն Ավագյանը շեշտեց, որ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն ՀՀ Զինված ուժերի հետ տարվող ծրագրերը: Այնուհետև պատգամավորը հիշեց իր ուսանողական տարիները. «Երբ ես էի ուսանող, տոնում էինք ՀՀ Անկախության հնգամյակ, տասնամյակ. կարծես մարդիկ այդքան շատ չէին արժևորում կամ ընկալում այդ անկախության գաղափարը: Փառք Աստծո, տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր մեր ժողովուրդն ամբողջությամբ գիտակցում է անկախության և՛ գինը, և՛ արժեքը»:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հավաստիացրեց, որ բուհում ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է և իրենց գործունեության կարևոր ուղղություններից: Ռեկտորի վստահեցմամբ՝ համալսարանականների համար հարազատ է ազգ-բանակ գաղափարախոսությունը:

Միջոցառման ընթացքում հոլովակի միջոցով ներկայացվեց, թե բուհի ուսանողական խորհուրդն ինչ ծրագրեր է իրականացրել ՀՀ զինված ուժերի հետ համատեղ: Ամփոփվեցին նաև «Անկախությունն իմ աչքերով» ֆոտոմրցույթի արդյունքները:

Արտակ Զաքարյանը ուսանողների հետ հարցուպատասխանի ընթացքում վստահեցրեց՝ անկախությունն արժեք է, որը պաշտպանելու կարիք ունի. «Պետությունը հենասյուն է, որը պատասխանատու, գիտակից և լիարժեք իրեն տեր զգացող քաղաքացու կարիք ունի: Մենք չենք կարող կողքի կանգնած, կրավորական կեցվածքով նայել պետության ներսում եղած խնդիրներին: Մենք ինքներս դրանց համար պետք է պատասխանատու լինենք»:

Ուսանողներն Արտակ Զաքարյանին մի շարք հարցեր հղեցին. օրինակ՝ ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ ուսանողական ինքնակառավարման մարմիններն ազգ-բանակ գաղափարախոսության իրականացման հարցում կամ ինչպես կարող ենք հաղթանակած դուրս գալ և՛ մարտի դաշտում, և՛ տնտեսության մեջ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930