Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը խստացնում է վիզաների տրամադրման կարգը

Սեպտեմբեր 20,2017 16:29

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր գերատեսչությանը կարգադրել է լուծարել կրկնակի վիզաների տրամադրման կարգը ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների համար և մշակել նոր կանոններ՝ մերժման կամ արտաքսման համար, գրում է The New York Times-ը:

Պարբերականը գրում է, որ պետքարտուղարն այդպիսի կարգադրությամբ հեռագիր է ուղարկել ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին: Դրանում ասվում է, որ կրկնակի վիզայի հավակնող թեկնածուները պետք է ԱՄՆ տարածքում գտնվելու 3 ամսվա ընթացքում հետևեն իրենց հայցում ներկայացված նպատակներին: Եթե այդ երեք ամսվա ընթացքում նրանք կատարեն մի բան, որը նշված չէ այցի նախնական նպատակների մեջ կամ հյուպատոսի հետ հարցազրույցում, օրինակ, ամուսնանան ԱՄՆ քաղաքացու հետ, ընդունվեն ուսումնական հաստատություն կամ աշխատանք ստանան, դա կգնահատվի որպես ամերիկյան օրենսդրության խախտում:

Ներկայիս օրենսդրության համաձայն՝ հայտարարված նպատակներից շեղվելը համարվում է խախտում միայն ԱՄՆ-ում ապրելու առաջին ամսվա ընթացքում: Թերթը գրում է, որ այդ օրենքը խախտողների համար գրեթե անհնար կլինի երկարաձգել ամերիկյան վիզան կամ երկրորդ անգամ վիզայի համար թույլտվություն ստանալը: Եթե օրենքը խախտելուց հետո մարդը շարունակում է գտնվել ԱՄՆ տարածքում, ապա իշխանությունների համար բոլոր հիմքերը կլինեն նրան արտաքսելու համար:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930