Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Այսօր սրբխեչն ավելի շատ են կարեւորում, քան Անկախության օրը»

Սեպտեմբեր 20,2017 16:20

«90-ականների անկախական շարժումը համեմատելի չէ այսօրվա իրավիճակի հետ։ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար ոչնչացվեց, նախագահական ինստիտուտը, բայց դրան զուգահեռ կա երիտասարդ սերունդ, որն այս երկրի ներկան ու ապագան է: Անկախությունը բոլոր ազգերի օրակարգում թիվ մեկն է: Բայց այսօր սրբխեչն ավելի շատ են կարևորում, քան Անկախության օրը»,-«Հոդված 3» ակումբում «Անկախության անավարտ պայքարը.տարբեր սերունդներ մեկ նպատակ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը` նկատելով, որ Հայաստանը խորհրդային միակ հանրապետությունն էր, որ անկախացել է միության օրենքներին համապատասխան:

Նույն կարծիքին է իրավապաշտպան, խորհրդային տարիների այլախոհ Վարդան Հարությունյանը. «Մեր հռչակած անկախությունը պետք է ոչ միայն պահենք, այլև զարգացնենք։ Խորհրդային կարգերից անկախացումը հեշտ չի եղել, զոհեր են եղել։ Անկախությունն ինքնին արժեք չէ, պետությունում պետք է ստեղծվեն զարգանալու պայմաններ։ Հայաստանի ժողովրդավարացումը դժվար է լինելու, մեր երկիրը գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որ անկախություն գաղափարը չեն ընկալում, մեր պայքարը հեշտ չի լինելու, բայց նման երիտասարդների հետ կարելի է անցնել այդ ճանապարհը»:

Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանի կարծիքով, այսօր Հայաստանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվում է անկախությունից. «Մի գիշերվա ընթացքում ԵՏՄ են մտնում այն դեպքում, երբ ոչ ոք չէր սպասում դրան։ Օրինակները շատ են։ Ապաշնորհ իշխանությունների պայմաններում մարդիկ միայն ստամոքսի համար են ապրում։ Անկախության գաղափարը ըստ էության չի գիտակցվում: Այսօր նորից կանգնած ենք այն խնդրի առաջ, որ լուրջ կախվածություն ունենք. իրար հաջորդող իշխանությունները քայլ առ քայլ զիջեցին Հայաստանի ատրիբուտները: Հակասության մեջ դրեցին Արցախի ու անկախության խնդիրը և ասացին, որ եթե ուզում ենք Արցախը պահել, պիտի զիջենք մեր անկախությունը, բայց Հայաստանի անվտանգության թիվ մեկ խնդիրն իրենց գոյության հարցն է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930