Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն Ադրբեջանին կարող է գայթակղել միայն մեկ բանով՝ Ղարաբաղը նրան տալով». Արա Պապյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2017 15:49

«Մի դարձրեք Ղարաբաղը մանրադրամ եւ վճարման միջոց՝ Ադրբեջանին ԵՏՄ տանելու համար: Սա ասել եմ դեռեւս այն ժամանակ, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին: Այդ կերպ Ռուսաստանը ՀՀ-ի մասով իր խնդիրը լուծեց: Պետք է լուծի նաեւ Ադրբեջանի մասով: Ինչպե՞ս…Ադրբեջանը փողի կարիք եւ անվտանգության խնդիր չունի, նրան կարելի է գայթակղել միայն մեկ բանով՝ Ղարաբաղը նրան տալով»,-Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նա միաժամանակ նշեց՝ Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախն Ադրբեջանին տալը, քանի որ այդ կերպ կկորցնի ՀՀ-ի եւ Ադրբեջանի հանդեպ ունեցած լծակը, բայց Ռուսաստանը կփորձի հօգուտ Ադրբեջանի որոշ փոփոխություններ անել. «Այսինքն՝ վճարել Ադրբեջանի անդամակցության համար: Շրջանների վերադարձի մասին է խոսվում…Այդուհանդերձ, կարծում եմ, որ խնդիրը կմնա կախված եւ ՀՀ-ին ու Ադրբեջանին կախման մեջ կպահի Ռուսաստանից»:

Ապա Արա Պապյանն անհեթեթություն որակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ վերջերս հեռուստաեթերում ասված կարծիքը, թե Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում կնվազեն վերջինիս կողմից արցախա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դիմելու ռիսկերը: «Սումգայիթի, Բաքվի դեպքերը տեղի ունեցան այն ժամանակ, երբ մենք Սովետական միության անդամ էինք, սակայն այդ միությունը չկանխեց հայերի հանդեպ ցեղասպանական գործողությունները»,-որպես օրինակ հիշատակեց Արա Պապյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930