Այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ԵԱՏՄ-ն ի՞նչ է տվել Հայաստանին՝ պատասխանեց. «Այն ամենը, ինչ տեսնում եք մեր զարգացման մեջ»: Բաբլոյանը վստահեցրեց, որ առաջիկայում էլ ավելի զարգացնելու ենք մեր հարաբերությունները եւ ԵԱՏՄ-ի, եւ աշխարհի տարբեր երկրների հետ:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Անկարային՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: Արա Բաբլոյանի խոսքով՝ «Շատ ճիշտ արեց, որովհետեւ մենք ունենք մեր արժանապատվությունը եւ հստակ մեր մոտեցումները այդ հարցի շուրջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ