ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի դիտարկմամբ, այս օրերին ընթացող ՀՀ-Սփյուռք համաժողովը Հանրապետական կուսակցություն-Սփյուռք համաժողով է: Նա այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց, որ ԱԺ-ում իրենց խմբակցությանը համաժողովին մասնակցելու հրավեր չեն ուղարկել:
«Մեզ հրավեր, որպես այդպիսին, չի եկել, չենք ստացել: Երբ մենք սկսեցինք այդ մասին խոսել, զանգ եղավ, որ հրավերն ուղարկել ենք, չի հասել, հիմա կարող ենք ձեզ հրավիրել: Ու ասում են, որ կորել է ճանապարհին այդ հրավերը: Ամեն դեպքում շատ սխալ մոտեցում է, որ այդ հրավերն ուղղված էր միայն խմբակցության ղեկավարին, որովհետև դաշինքում 3 քաղաքական ուժ կա»,-ասաց Գեւորգ Գորգիսյանը:
Նա միտում է տեսնում «Ելքին» համաժողովին չհրավիրելու հարցում՝ մեկնաբանելով, որ չհրավիրելով փորձել են զերծ պահել «Ելքի» տարբերվող մոտեցումը, նրա կարծիքով, միգուցե «Ելքի» ասածները կշիռ լինեին սփյուռքահայերի համար ու համագործակցություն ստեղծվեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի