Իջեւան քաղաքում, Տավուշի մարզպետարանի շենքի առաջ գտնվող Սահմանադրության հրապարակում նախատեսվում է տեղադրել Աշոտ Երկաթի 9 մետրանոց արձանը:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը նախկինում մեզ հայտնել է, որ Տավուշի մարզպետարանի շենքի մոտ Աշոտ Երկաթի արձանի բացումը կատարվելու է հուլիս ամսին: Հուլիսին Իջեւանի Սահմանադրության հրապարակում տեղադրվել է ոչ թե Աշոտ Երկաթի արձանը, այլ՝ դրա մեծ պատվանդանը:
Այսօր Վ. Ղալումյանին հարցրինք, թե արձանի բացումը ե՞րբ տեղի կունենա: Նա ասաց, որ այդ օրը դեռ չեն որոշել: Նրա խոսքերով`արձանի հանդիսավոր բացում չի լինի, այն պարզապես կտեղադրեն:
Քաղաքապետին հարցրինք` Իջեւանում Աշոտ Երկաթի արձանը կանգնեցնելը ո՞ւմ նախաձեռնությունն է: Նա ասաց, որ դա իր եւ մի քանի հոգու նախաձեռնությունն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգելի քաղաքացիներ, լավ կլիներ միայն իմ ձիու արձանը կանգնեցնեիք մարզպետարանի դիմաց, քանի որ իմ տեսքը զարհուրելի է, թագն էլ գլխիս է; Այնքան շատ քննարկվեց իմ ու թագիս հարցը, որ արդեն ինքս էլ եմ ամաչում;Ձիուս արձանը կանգնեցնելը պատիվ է