Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փորձագետները ներկայացրել են «Նաիրիտ» գործարանում ուսումնասիրությունների նախնական արդյունքները

Սեպտեմբեր 20,2017 13:21

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող փորձագիտական խմբի հետ:

Հանդիպմանը փորձագիտական խումբը ՀՀ ԱԻ նախարարին ներկայացրեց իրականացվող ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները:

Այս ընթացքում փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, զրուցել տեղի մասնագետների հետ, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները, ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա: Ելնելով հետազոտությունների արդյունքներից՝ փորձագիտական խումբն առաջիկայում կներկայացնի առաջարկների փաթեթ, որտեղ կնախանշվեն խնդրի լուծման ուղիները:

Հիշեցնենք, որ օգոստոսին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC) ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ (Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից):

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930