Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզ նվաստացնում են». «Սասնա ծռերի» պաշտպանները տեղում գործադուլ արեցին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2017 12:56

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 14-ի  գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանը եւ Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չմտան, քանի որ դատարանի կարգադրիչներն, իրենց բնորոշմամբ, ոչ թե զննում են իրենց, այլ խուզարկում: Նրանց հանդեպ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիայի որոշում կայացրեց:

Այս փաստը հաշվի առնելով՝ 13 պաշտպաններ, այդ թվում՝ Լուսինե Սահակյանը, Արա Զաքարյանը, Նինա Կարապետյանցը, Արա Ղարագյոզյանը, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Հարություն Բաղդասարյանը, տեղում որոշեցին գործադուլ հայտարարել եւ նիստերի դահլիճ չմտան:

«Ամեն անգամ արգելում են մուտք գործել դահլիճ, փորձում են նվաստացնել մեզ: Սա արհեստական խոչընդոտ է, որ մեր փոխարեն հանրային պաշտպանների ներգրավեն:  Նախագահող դատավորը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի մեր գործընկերներն անարգել կատարեն իրենց աշխատանքը»,-լրագրողների հետ զրույցում իրենց քայլն այսպես բացատրեց փաստաբաններից Ինեսա Պետրոսյանը: Նա հավելեց՝ դեռ պարզ չէ, թե փաստաբանների գործադուլը որքան կտեւի:

Ի դեպ, գործադուլին չմիացան հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը, Գարեգին Մարգարյանը, Աննա Ջուվանովան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» պաշտպանները գործադուլ էին հայտարարել նաեւ նախորդ նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930