Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմենաշնորհացված տնտեսություն, արտագաղթ… անկախ Հայաստանի բացթողումները (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2017 12:54

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի դիտարկմամբ, ՀՀ անկախության 26 տարիների կարեւոր ձեռքրբերումը Արցախի ազատագրումն է, հաղթանակը՝ մեզ պարտադրված պատերազմում:

«Դա մնայուն ձեռքբերում է, համազգային նվաճում… բայց ցավալի է, որ չկարողացանք Հայաստան եկած ադրբեջանահայությանը տեղում ապահովել կենսաապահովման պայմաններով, որ մնային, չգնային: Այս տարիների կորուստներից է՝ բնակչության քչացումն ու արտագաղթը, տնտեսության ոլորտում գերմենաշնորհացված տնտեսությունը, օրենքի առաջ ոչ հավասարությունը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց պարոն Պապյանը:

ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ անկախության ձեռքբերումներից է համարում այն, որ Հայաստան ասելով այլեւս ոչ միայն հասկանում ենք Հայաստանի Հանրապետություն, այլեւ Հայաստան-Արցախ. «Ամբողջովին մեկ Հայաստան է , ազատագրում, ձերբազատում, պահպանում ու ընկալում, որ այդ Հայաստանի տերը մենք ենք: Մի քանի դասեր ստացանք, որ ուրիշ մեկը չի գալու պահի, ու մենք ենք պահելու եւ պետք է լավ պահենք»:

Թեւան Պողոսյանի խոսքով, անկախության 26 տարիների կորուստներից է արտագաղթը, ժողովրդագրական բոլոր խնդիրներն իրենց հետեւանքներով. «Արդարության ընկալման այն աստիճան զարգացումն է, որտեղ վստահությունը դեպի մեր պետական ինստիտուտներ, արդարադատության համակարգ՝ թույլ չտվեց ձեւավորել այն միջին խավ քաղաքացիներին, որոնք որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն արժեքներով, ոչ թե գումարով»;

«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ մեր բանակը՝ իր ողջ թերություններով, անկախության 26 տարվա գլխավոր ձեռքբերումներից է, ՀՀ անվտանգության երաշխավորը. «Անկախության շարժման տարիների ժամանակ, երբ խոսվում էր ազգային բանակի մասին, շատերը դա միֆ էին համարում, ոմանք կարեւորություն չէին տալիս, բայց այսօր ունենք կայացած բանակ, որը իր ողջ թերություններով հանդերձ, ինչպես տեսանք վերջին իրադարձությունների ժամանակ, կարողացավ իր առջեւ դրված խնդիրները կատարել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930