Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սողուն ու թռչուն չեմ բերել». ինչո՞ւ «Սասնա ծռերի» պաշտպանները դահլիճ չմտան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2017 12:35

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 14-ի գործով հերթական դատական նիստն է:

Ամբաստանյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանը եւ Մուշեղ Շուշանյանը կրկին նույն խնդրով նիստերի դահլիճ չմտան: Նրանք պնդեցին, որ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում:

Մուշեղ Շուշանյանը դատավորին ուղղված գրությամբ հայտեց, որ մետաղորսիչ սարքն ազդանշան է տվել իր գրպանի մոտ, ինքն էլ կարգադրիչին հայտնել է, որ դրանում բանալի եւ դրամապանակ կա, մինչդեռ դրանք հանել կամ ցույց տալ չի պատրաստվում, քանի որ դա փաստաբանի հանդեպ ապօրինի պահանջ է:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընդմիջեց նիստը՝ երկու փաստաբանների հանդեպ սանկցիա կիրառելու որոշումը քննարկելու համար:

Արայիկ Պապիկյանն էլ հրաժարվել էր բացել պայուսակը: «Հետս սողուն ու թռչուն չեմ բերել…որեւէ արգելված իր չկա իմ պայուսակում: Արդեն կարեւոր էլ չէ՝ մետաղորսիչն ազդանշան տալի՞ս է, թե ոչ, իրենք խնդիր են դրել խոչընդոտելու մեր աշխատանքը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արայիկ Պապիկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930