Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստորեն՝ արտագաղթը «անհեթեթ թեզից», ընդամենը 6 տարի անց դարձավ «խիստ մտահոգիչ» միտում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 20,2017 12:11

«Օրինակ, ոչ ոք չհայտարարեց, եթե առաջին չորս ամիսներին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան վերադարձողների թվաքանակի տարբերությունը կազմել է անընդհատ կրկնվող 45 հազարը, կամ ինչպես ոմանք են ասում՝ Հայաստանը լքել է 45 հազար մարդ, ապա եթե որեւէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի, եւ Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա։ Չեմ կարծում, թե այն ժամանակ որեւէ մեկը կանգնելու է եւ ասելու. «Կներեք, տարեսկզբին ես սխալ վերլուծություն եմ կատարել»։

Ահա այսպես է արտահայտվել Սերժ Սարգսյանը ընդամենը 6 տարի առաջ 2011 թվականի հուլիսի 20-ին ժողովրդագրական հարցերով իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, ավելացնելով, որ Հայաստանը դատարկվելու մասին պնդումը «անհեթեթ թեզ է»։

«Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են եւ հետեւանք են քառորդդարյա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի եւ ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։ …Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տեւողության երկարացման եւ ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետեւաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»։

Իսկ սա մի հատված է նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից։ Այստեղ են ասել լավ է ուշ, քան երբեք։

Փաստորեն՝ արտագաղթը «անհեթեթ թեզից», ընդամենը 6 տարի անց դարձավ «խիստ մտահոգիչ» միտում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930