Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն ամփոփելիս նախ ներողություն խնդրեց սփյուռքահայերից՝ շոգ եղանակի համար:
Հրանուշ Հակոբյանը վստահեցեց, որ այս համաժողովը բոլոր պարամետրերով գերազանցել է մյուս 5 համաժողովներին:
Նախարարն ասաց, չնայած 100-ից ավելի ելույթներ եւ հարցեր են հնչել համաժողովի ընթացքում, բայց տեղյակ է, շատերը ժամանակի սղության պատճառով չեն կարողացել արտահայտվել, ուստի նա առաջարկեց սփյուռքահայերին, որ եթե ասելիք ունեն, տեղադրեն իրենց նախարարության կայքում՝ վստահեցնելով, որ իրենց կայքը 1 մլն դիտում ունի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ