Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միլզը հայտարարել էր, որ սպասում են Հայաստանի կառավարության փաստարկին, որ համաձայնագիրը կարևոր է Հայաստանի համար. «Ժամանակ»

Սեպտեմբեր 20,2017 11:24

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ուղեկցելով ԱՄՆ Կոնգրեսի Հայաստան ժամանած պատվիրակությանը, հայաստանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման համար քաղաքական կամքի առկայության դեպքում մնացյալ հարցերը դառնում են տեխնիկական և արագ լուծելի:

Հայաստանն ու ԱՄՆ-ն արդեն տևական ժամանակ է բանակցում են այդ համաձայնագրի շուրջ, որն ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կարևոր նշանակություն և կխթանի հայ-ամերիկյան տնտեսական կապերը:

Թեև Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարում է, որ գործընթացը օբյեկտիվորեն ժամանակ է պահանջում, այդուհանդերձ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի արած հայտարարությունը հուշում է, որ առկա է սուբյեկտիվ խնդիր: Համենայնդեպս, դեսպան Միլզը հայտարարել էր, որ սպասում են Հայաստանի կառավարության փաստարկին, որ համաձայնագիրը կարևոր է Հայաստանի համար:

Այլ կերպ ասած՝ դեսպան Միլզը հայտարարում էր, որ ԱՄՆ-ն գործնականում չի հավատում, որ հենց այդ համաձայնագրի պակասն է խանգարում Հայաստանում ամերիկյան ներդրումների հոսքին: Ամերիկյան ներդրումների հոսքին խանգարում է ոչ թե կրկնակի հարկման համաձայնագրի բացակայությունը, այլ Հայաստանում սեփականության անձեռնմխելիություն երաշխավորող դատական անկախ համակարգի, ազատ մրցակցության, իրավահավասարության, կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի, բիզնեսի և իշխանության տարանջատման բացակայությունը: Դա է, որ կանգնած է Հայաստան թե՛ ամերիկյան, թե՛ ընդհանրապես օտարերկրյա ներդրումների ճանապարհին: Եվ դրա մասին էր ակնարկում ԱՄՆ դեսպան Միլզը՝ հայտարարելով, որ սպասում են Հայաստանի կառավարությունից լրացուցիչ փաստարկների:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930