Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիլիկիո կաթողիկոսի խրատ-հորդորները հավասարապես նաեւ ընդդիմությանն են ուղղված՝ որպես հայաստանյան երեւույթի. «Հրապարակ»

Սեպտեմբեր 20,2017 10:30

Կարծիքներ են հնչում, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը Եվրադատարան չէ, որ դա այն տեղը չէ, որտեղ դնես ու իշխանությանը մի հանգի քլնգես։ Համաձայն ենք։ Համահայկական հավաքների նպատակներն այլ են, եւ այդ հավաքները չեն կարող նույնացվել քաղաքական բանավեճի առիթների հետ։

Ես զարմանում եմ, երբ մեր մամուլն ու գործիչներն այսպիսի թեթեւությամբ գնահատական են տալիս այնպիսի մի երեւելի մարդու ելույթին, ինչպիսին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն է։ Ախր, ինչպե՞ս կարելի է նրա խոսքը չափել հայրենի ընդդիմության խոսքի չափանիշներով՝ արաա, տեսա՞ք ինչ ասաց, տեսա՞ք ինչպես ասաց։

Եվ տպավորություն է ստեղծվում, որ Արամ Ա-ն Հայաստան էր եկել ՀՀ իշխանություններին քննադատելու նպատակով։ Բայց մենք մոռանում ենք, որ Կիլիկիո կաթողիկոսին հատուկ առիթներ պետք չեն նման խոսք ասելու համար, մոռանում ենք կամ գուցե չգիտենք, որ իր գործունեության ընթացքում նա զբաղվում է այն ամենով, ինչն անհրաժեշտ է համարում հայրենիքի եւ Սփյուռքի զորացման, հայոց պահանջատիրության արծարծման, համահայկական ջանքերի միավորման համար։

Հաստատ, որեւէ մեկը չէր կարող մեր խնդիրներից այնպես խոսել այս համաժողովում, ինչպես խոսեց այդ պատկառելի այրը, ով, սակայն, իր ասելիքը երբեք չհամեմեց հասցեատերերին ուղղված ինչ-ինչ ածականներով, որովհետեւ նրա խոսքի հասցեատերն ամենքս էինք՝ իշխանություն, ընդդիմություն, ժողովուրդ, ազգ, երկիր, պետություն։

Արամ Ա-ի ելույթից ընդդիմադիրների ուրախությունն է անհասկանալի, թեեւ Կիլիկիո կաթողիկոսի խրատ-հորդորները հավասարապես նաեւ ընդդիմությանն են ուղղված՝ որպես հայաստանյան երեւույթի։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930