Լեհաստանաբնակ գիտնական, Կատովիցեի համալսարանի դասախոս Հրայր Մաղաքյանը նախավերջին անգամ Հայաստան է եկել 2012-ին: Բազմաթիվ դրական փոփոխություններ է նկատում, դժգոհ է միայն երեւանյան տաքսիներից: Ասում է` դրանք առաջվա նման փնթի են, անսարք ու փոշոտ, ինչը վայել չէ մասնավորապես մայրաքաղաքին: Հրայր Մաղաքյանը նաեւ փաստում է, որ ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանը մի շարք առավելություններ ունի: Նա վկայակոչում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության 2017թ. քարտեզը, որտեղ նշված է, թե որ երկրներ են խորհուրդ տալիս իրենց քաղաքացիներին գնալ: Կանաչ գույնով ներկված, այսինքն` ապահով երկրների թվում են Հայաստանը, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Մալթան, Շվեյցարիան եւ էլի մի քանիսը:
«Միջազգային մի շարք ֆորումներում Հայաստանը անվանում են համի մայրաքաղաք: Իսկ մենք սա չենք տեսնում, չենք խաղարկում, չենք օգտագործում: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն ասում է, որ Հայաստանն ապահով երկիր է, այն դեպքում, երբ շուրջը տարբեր գույներով ներկված երկրներ են` կարմիր, դարչնագույն, իր քաղաքացիներին ասում է` համարձակ գնացեք Հայաստան, մենք «դրսում» չենք գովազդում Հայաստանը: Ընդ որում, դա չի կարող մասնավոր անհատն անել, պետք է լինի պետական լուրջ ծրագիր: Այդ փաստը պետք է oգտագործենք, որ հաջորդ տարիներին էլ Բրիտանական կառավարությունը մեզ կանաչ գույնով ներկի»,- ասում է Հրայր Մաղաքյանը:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2017