Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սա զինված ուժերի, պաշտպանական այլ համակարգերը բարոյալքելուն ուղղված քաղաքականության արդյունքն է՞

Սեպտեմբեր 19,2017 23:45

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած ամսվա վերջին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների հետեւյալ 3 գործերով.

– Հովհաննիսյանն ու Կարապետյանն ընդդեմ Հայաստանի (տես գործի փաստերի շարադրանքն այստեղ. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-177146).

– Ալլահվերդյանն ընդդեմ Հայաստանի (տես փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-177145).

– Մալխասյանն ընդդեմ Հայաստանի (տես փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-177148):

Մինչ այս, ՄԻԵԴ-ը ներկայացված գանգատը կառավարությանը հաղորդակցելու միջոցով սկսել էր զինվորական ծառայության ընթացքում սպանված կամ հիվանդություններից մահացած զինծառայողների հարազատների բողոքների հիման վրա հետեւյալ գործերի քննությունը (այս դիմումների շարքը սկսվել է 2010թ.-ից).

– 01/09/2015թ.-ին Միրզոյանն ընդդեմ Հայաստանի (փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-157436).

– 06/10/2015թ.-ին Մանուկյանն ընդդեմ Հայաստանի (փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-158416).

– 31/03/2016թ.-ին Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի (փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-162349).

– 16/06/2016թ.-ին Ադամյաններն ընդդեմ Հայաստանի (փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-164833).

– 22/11/2016թ.-ին Վարյանն ընդդեմ Հայաստանի (փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-169748).

– 14/03/2017թ.-ին Հովհաննիսյանը եւ Նազարյանն ընդդեմ Հայաստանի (փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-172736).

– 28/03/2017թ.-ին Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի (փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-173210):

Մեկ գործով՝ Մուրադյանն ընդդեմ Հայաստանի, ՄԻԵԴ-ն արդեն իսկ կայացրել է զինծառայողի կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ վճիռը (փաստերի շարադրանքն այս հղումով. https://hudoc.echr.coe.int/eng?i=001-168852):

Հասկանում եմ, որ դժվար է արդեն Հայաստանի իրավապահ եւ արդարադատության համակարգերից ակնկալել Սահմանադրության ոգուն համահունչ մարդակենտրոն մոտեցում իրենց պարտականություններին:

Վստահ եմ, որ որեւէ նշանակություն չունեն զինվորական իրավապահների եւ դատավորների համար նաեւ այս գործերից յուրաքանչյուրով զինծառայողների հարազատների կրած տառապանքը. իրենց վիշտ իրենց բավական չի, հիմա էլ պետք է իրենց բազում հոգսերը մի կողմ դրած անորոշության մեջ տարիներով խարխափեն՝ իրենց որդու կամ եղբոր հետ պատահածից նվազագույն արժանահավատ տեղեկություն ձեռք բերելու համար հազար ու մի դուռ բախելով, ծառայակիցներին տարիներ հետո գտնելով եւ հարցուփորձ անելով, …: Իսկ այն գործերով, որ հայտնի են եղել ուղղակի մեղսակիցները եւ պատժից (ան)հասկանալիորեն խուսափել են, այլ, ոչ պակաս ծանր պատմություն է: Այս խնդրի մարդկային կողմը չշարունակեմ. հնարավոր չի լինի այդքան գրել:

Խնդիրն այլ կողմից կներկայացնեմ այս ողջ համատեքստի հեղինակ իրավապահներին եւ դատավորներին թիրախավորելով: Սա մանրակրկտորեն եւ հատուկ դիտավորությամբ կազմակերպված եւ իրականացվող սաբոտաժ է՞ Հայաստանի պաշտպանունակության դեմ: Սա պրոֆեսիոնալ հակաքարոզչություն է՞ Հայաստանի դեմ: Սա զինված ուժերի, պաշտպանական այլ համակարգերի եւ դրանց սնող հանրային սեկտորը բարոյալքելուն ուղղված եւ հետեւողականորեն իրականացվող քաղաքականության արդյունքն է՞:

Նախականխելով այն դեմագոգիկ հակադարձումը, թե աշխարհի բոլոր բանակներում էլ բռնությունն ու սպանությունները, ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական բացթողումների արդյունքում ծանր հետեւանքները բնորոշ իրավիճակ են, ասեմ, որ ես չեմ հասկանում նման հիմնավորումները: Բայց նույնիսկ այդ դեպքում, խոսքը զինված ուժերում անկառավարելի եւ անօրինական բռնության մասին չէ: Այս մարդիկ չեն հասնում միջազգային ատյաններ բողոքելու համար, որ իրենց հարազատներին սպանել, ինքնասպանության են հասցրել կամ ծանր հիվանդ թողնելով մահվան են հասցրել:

Այստեղ խնդիրը զինված ուժերի գործառույթներից էականորեն դուրս է: Այս մարդկանց բողոքը իրավապահ համակարգի եւ դատավորների գործողությունների դեմ է, որոնք այս ամենին բանական, օրենքով նախատեսված արձագանք չեն տվել: Այլ խոսքով հասունացրել եւ զարգացրել են այս վիճակը:

Գնալով սկսում եմ համոզվել, որ այս իրավիճակը միայն բանալ անփութությամբ, պաթոլոգիկ տգիտությամբ կամ դրոշակ դարձրած համակարգային անկատարությամբ բացատրել չի լինի արդեն: Սրանում արդեն քաղաքական կամք է երեւում՝ արգելել որեւէ միջամտություն, որը իրավիճակի շտկման կարող է բերել կամ դրա հույս կարող է բացել:

ՀԳ. Ավելին: Նայեք իմ բերած այս պահի դրությամբ ակտիվ քննության փուլում գտնվող 10 եւ մեկ ավարտված գործերը: Ընդհանուր թվով 11: Սրանցից միայն 2-ն են, որ վերաբերում են ՀՀ զինված ուժերում դեպքերին եւ դրանց քննությանը: Մնացած 9-ը վերաբերում են Արցախի զինված ուժերի զինծառայողներին: Լավ սա ո՞նց բացատրել. նույն իրավապահ եւ նույն դատական համակարգը (ԱՀ զինված ուժերում դեպքերն էլ են քննվում ՀՀ զինվորական իրավապահների եւ ՀՀ դատարանների կողմից), բայց ԱՀ-ի ՀՀ-ի համեմատ քանակապես ավելի պակաս զինված ուժերի պայմաններում միջազգային դատարանում ԱՀ զինծառայողների՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի մասին գործերի քանակն անգամներ ավել է ՀՀ զինված ուժերի զինծառայողների դեպքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930