Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր երկրում քաղհասարակությունը դեռեւս կայացման փուլում է». (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 19,2017 22:45

Այսօր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան այգում նշվեց քաղաքացիական հասարակության օրը: Միջոցառմանը մասնակցում էին 40-ից ավելի ՀԿ-ներ՝ Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերից, պետական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդներ:

«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանն ասում է, որ այսօր քաղհասարակությունն այն կարեւոր օղակներից է, որ բարձրաձայնում է մի շարք խնդիրներ. «Քաղաքացիական հասարակությանը դերը կարեւոր է ժողովրդավար հասարակություն կերտելու համար, եւ իրավական պետություն կերտելու հիմնաքարերից մեկն է: Որքանով զարգացած է քաղաքացիական հասարակությունն, այնքանով որոշվում է տվյալ հասարակության զարգացվածության մակարդակը: Միեւնույն ժամանակ ցանկալի է, որ բացի ՀԿ-ներից եւ նրանցում ներգրավված անհատներից, այս դերը հասկանան եւ՛ պետական մարմինները եւ՛ մասնավոր սեկտորը՝ փոխադարձ համագործակցության համար»:

Արփինեի խոսքով, այսօր ՀԿ-ների համար հիմնական խնդիր է հանդիսանում ֆինանսավորումը. «Իմ երազած պետությունում պետք է լինի պետական ֆինանսավորում, միեւնույն ժամանակ անկախ լինեն ՀԿ-ները, բայց որոշակի ծառայություններ պատվիրարկվի ՀԿ-ներին, եւ դա լինի պետական ֆինանսավորում: Այսօր ՀԿ-ներն իրենց գործունեությունն ապահովելու համար համագործակցում են միջազգային կառույցների հետ, ինչը չեմ կարող ասել լավ է, թե վատ, բայց փաստ է:

Միջոցառմանը ներկա ՀԿ-ները հատկացված տաղավարներում ներկայացրեցին իրենց տարիների աշխատանքը, ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործում իրենց ներդրումը:

Գյումրու «Առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Հասմիկ Մխիթարյանը կարծում է, որ մեր երկրում քաղհասարակությունը դեռեւս կայացման փուլում է. «Չեմ կարող ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել: Մեր կազմակերպության փորձով կարող եմ ասել, որ այն խնդիրները, որոնք բարձրացվել են ՏԻՄ մակարդակում, կարողացել ենք հասնել որոշակի արդյունքի: Այս տարիների ընթացքում քաղհասարակությունը դեռեւս այն զարգացման մակարդակում չէ, որ կարողանա իշխանությունների կամ որոշում կայացնողների վրա լիարժեք ազդեցություն ունենա»:

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաեւ վարպետաց դասեր, տեղի ունեցավ նաեւ «Քաղաքացիական հասարակությունը մեր աչքերով» լուսանկարների մրցույթ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930