Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ոչ բարեկամական է գնահատել Ռուսաստանի գերագույն դատարանի որոշումը

Սեպտեմբեր 19,2017 22:33

Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ բարեկամական է համարում Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից «Համառուսական ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը լուծարելու մասին որոշումը: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax.az-ը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ռուսաստանի Գերագույն դատարանը երեքշաբթի անփոփոխ է թողել նշված կազմակերպությունը լուծարելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Մենք քաղաքական կողմից այդ որոշումը գնահատում ենք որպես ոչ բարեկամական քայլ: Այդ որոշումը լուրջ հարված է հասցնում երկու երկրների ռազմավարական համագործակցությանը բարձր մակարդակներում»,- ասել է Հաջիևը:

Նա ընդգծել է, որ դժվար է հասկանալ ռուսական դատարանի որոշման պատճառները: «Մինչ ոչ ճիշտ որոշում է կայացվում Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, Ռուսաստանի հայերի միությունը վայելում է լիակատար աջակցություն և շարունակում է իր գործունեությունը: Ցանկացած դեպքում, մենք զարմացած ենք, ցավում ենք, որ որոշում է կայացվել լուծարել Համառուսական ադրբեջանական կոնգրեսը»,- ասել է Հաջիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930