Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի դասական առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը հանդիպեց վերջին տարիների իր ամենաանհարմար մրցակիցներից մեկի՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիան երկար չձգձգվեց: Գրոսմայստերները 32-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի:
Վաղը մրցակարգի համաձայն շախմատիստները խաղատախտակի առջեւ կհանդիպեն դասական շախմատի երկրորդ պարտիայում: Արոնյանը խաղալու է սեւերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tbilisi2017.fide.com-ի