Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Արարատ Խանդոյանի վերաքննիչ բողոքի քննությունը՝ նախագահող դատավորի՝ արձակուրդում լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը վերաքննիչ ատյանից պահանջում է բեկանել առաջին ատյանի որոշումն ու արդարացնել իրեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ