Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն սերտացնում է համագործակցությունը ամերիկացի գործընկերների հետ՝ քրեական գործերով փոխօգնության բնագավառում (Լուսանկարներ)

Սեպտեմբեր 19,2017 19:55

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի հետ համատեղ սեպտեմբերի 18-19-ը ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթաց՝ «Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» թեմայով:

Դասընթացին մասնակցել են ինչպես ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները, այնպես էլ` ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության «Ինտերպոլ»-ի ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շահագրգիռ ներկայացուցիչները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, ընդգծել է վերապատրաստման գործնական կարևորությունը՝ փաստելով, որ վերջին տարիներին նկատվում է Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ԱՄՆ իրավապահ մարմիններին ներկայացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների աճ։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի գործընկերներին ու անձամբ ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդ տիկին Քեթլին Քեննինգին՝ միջոցառման կազմակերպման հարցում ներդրած անձնական մեծ ջանքերի համար:

Դասընթացի շրջանակներում, ժամանակակից հանցավորության զարգացման միտումներով պայմանավորված, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբանները ներկայացրել են ԱՄՆ իրավապահ մարմիններին հասցեագրման ենթակա քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներին ԱՄՆ օրենսդրությամբ առաջադրվող պահանջների շրջանակը, քննարկվել իրավական օգնությունն ապահովելու նպատակով իրականացվող վարույթային և այլ գործողությունների օպերատիվ կատարմանն առնչվող պրակտիկ խնդիրներ, այդ թվում՝ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հարցումների կատարման ժամկետները հնարավորինս կրճատելու հարցը: Արդյունքում` պայմանավորվածություն է ձեռք բերվել` ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի արտաքին կապերի գրասենյակի (OIA) միջև անհրաժեշտ դեպքերում անմիջական հաղորդակցություն իրականացնելու վերաբերյալ:

Միջոցառման ավարտին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի անունից մասնակիցներին հանձնվել են համապատասխան հավաստագրեր:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930