Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Զավեն Խանջյանին է հանձնել կազմակերպությանը շնորհած <<Երախագիտություն>> մեդալ՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ու Արցախի միջեւ համագործակցությունը կպահպանի իր դրական դինամիկան:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ