Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պինգ պոնգ»-ի քաղաքականություն է». ինչո՞ւ դատախազը չի անդրադառնում Եղնուկյանի միջնորդությանը

Սեպտեմբեր 19,2017 17:46

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման աջակից Կարո Եղնուկյանի բողոքի քննությունն այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չկայացավ. դատավորը մեկ այլ նիստով դեռեւս խորհրդակցական սենյակում էր:

Կարո Եղնուկյանը եւ նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը բողոք են ներկայացրել դատախազ Պետրոս Պետրոսյանի անգործության դեմ:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը մանրամասնեց. «Պետրոս Պետրոսյանը չի անդրադառնում Կարո Եղնուկյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու միջնորդություններին եւ ձեւական դատական նիստեր է անցկացնում: Այս գործով արդեն մեկ անգամ առաջին ատյանի դատարանը գտել էր, որ դատախազը ճիշտ է վարվել, իսկ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ սխալ է վարվել: Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի անօրինական որոշումը եւ պարտավորեցրել էր դատախազին՝ վերացնելու Կարո Եղնուկյանի իրավունքի եւ ազատությունների խախտումը, բայց դատախազը կրկին նույն որոշումն է կայացրել: Ստացվում է, որ «պինգ պոնգ»-ի քաղաքականություն է տարվում՝ նորից եկել ենք առաջին ատյանի դատարան»:

Տիգրան Հայրապետյանը հավելեց, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը մերժել էր փոխել Կարո Եղնուկյանի խափանման միջոցը դեռեւս դեկտեմբերին եւ չէր պատճառաբանել. «Մի շարք պատգամավորներ դիմել էին դատարանին եւ դատախազին, որը պարտավոր էր անդրադառնալ պատգամավորների միջնորդությանը: Նրանք երաշխավորել էին Կարո Եղնուկյանի պատշաճ վարքագիծը, իսկ Պետրոս Պետրոսյանն անտեսել է այդ փաստը: Նույնը կրկնվել է հունիսին` նա չի անդրադարձել պատգամավորների միջնորդությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930