Լրահոս
Օրվա լրահոսը

58 երկրներ, ներառյալ Հայաստանը, կհամատեղեն ուժերը՝ կանգնեցնելու մահապատժի և խոշտանգումների համար օգտագործվող ապրանքների առևտուրը

Սեպտեմբեր 19,2017 16:36

Նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շաբաթվա շրջանակներում մեկնարկեց «Խոշտանգումներից ազատ առեւտրի միջազգային դաշինքը»: Հայաստանը նույնպես միացել է Դաշինքին: Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության, Արգենտինայի և Մոնղոլիայի համատեղ ջանքերով և ընդհանուր թվով 58 մասնակից երկրների մասնակցությամբ: Այն նպատակ ունի դադարեցնել մահապատիժ եւ խոշտանգումներ իրականացնելիս օգտագործվող ապրանքների առեւտուրը:

Միջազգային իրավունքը բացարձակ արգելք է սահմանում խոշտանգումների նկատմամբ, բոլոր հանգամանքներում։ Այդուհանդերձ ֆիզիկական ցավ պատճառելու և մահ առաջացնելու գործիքների վաճառքն ամբողջ աշխարհում շարունակվում է: Դրանցից են մետաղե ցցերով մահակները, հոսանքահարող (էլեկտրաշոկ) գոտիները,  մարմնով անձի  մարմնով էլեկտրական հոսանք բաց թողնելու նպատակով նրան բռնելու համար օգտագործվող սարքերը, պատժի իրականացման քիմիական նյութերն ու բռնությամբ պարտադրվող ներարկման համակարգերը:

«Նման ապրանքները բացառապես սարսափելի ցավ պատճառելու եւ մարդկանց սպանելու համար են: Մենք այժմ հստակ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի  կանգնեցնենք  այս արատավոր առեւտուրը: Ինձ ոգևորում է այն, որ աշխարհի շատ երկրներ ստորագրելով Համատեղ Հռչակագիրը միացան այս Դաշինքին: Միասնաբար մենք կհաստատենք, որ այլևս չենք հանդուրժի դրանց առևտուրը», – ասել է Եվրոպական միության առեւտրի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը:

Այսօրվա մեկնարկին ներկա 58 երկրները ամբողջ աշխարհից` Աֆրիկայից, Ամերիկյան աշխարհամասից, Եվրոպայից և Ասիայից, ընդունեցին համատեղ քաղաքական հռչակագիր: Դաշինքը կարող է հիմք դնել այս ոլորտում ՄԱԿ-ի հետ փոխգործակցության ընդլայնմանը:

Միանալով Դաշինքին, երկրները համաձայնեցին հետամուտ լինել հետևյալ չորս միջոցառումների իրականացմանը՝

•          համապատասխան միջոցներ ձեռնարկել նշյալ ապրանքների արտահանումը վերահսկելու եւ սահմանափակելու նպատակով;

•          Մաքսային մարմիններին ապահովել անհրաժեշտ գործիքակազմով: Դաշինքը կստեղծի համապատասխան հարթակ, որը կզբաղվի առեւտրային հոսքերի վերահսկմամբ, տեղեկատվության փոխանակմամբ և նոր ապրանքատեսակների հայտնաբերմամբ;

•          Երկրներին տրամադրել տեխնիկական օգնություն սույն առեւտրի արգելումն ապահովող օրենսդրություն մշակելու և  իրականացնելու նպատակով;

•          Իրականացնել արդյունավետ վերահսկողության եւ իրավապահ համակարգերի ներդրման ոլորտում առկա լավագույն փորձի փոխանակում:

Մասամբ Եվրոպական միության և որոշ երկրներում գործող խստացված կանոնների շնորհիվ է, որ մահացու ներարկումների նյութերն ավելի թանկ արժեն և դրանք ձեռք բերելն ավելի բարդ է: Այնուամենայնիվ, այդպիսի ապրանքների արտադրությամբ և վաճառքով զբաղվողները փորձում են շրջանցել այդ օրենքները: Ուստի, որքան ավելի շատ երկրներ պարտավորվեն արգելել այդ ապրանքների արտահանումը, այնքան ավելի արդյունավետ կլինեն դրանց առեւտրի դադարեցմանն ուղղված ջանքերը: «Խոշտանգումներից ազատ առեւտրի դաշինքի» միջոցով կոնկրետ քայլեր կձեռնարկվեն աշխարհում  նման ապրանքների առեւտուրը դադարեցնելու ուղղությամբ, ինչն էլ զգալի դժվար կդարձնի դրանց  ձեռք բերումը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Պատվիրակություն Հայաստանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930